Քաղաքականություն
Официальный сайт Парламента Грузии

Վրաստանի խորհրդարանը վարչապետ է ընտրել Կվիրիկաշվիլուն

Ստանալ կարճ հղումը

Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23–ին հայտարարել էր Վրաստանի վարչապետի պաշտոնը լքելու մասին։ Նրա պաշտոնում շրջանառվում էր չորս թեկնածուի անուն, սակայն խորհրդարանական մեծամասնությունն ընտրեց Գեորգի Կվիրիկաշվիլուն

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի- Sputnik. Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլուն ընտրել է երկրի վարչապետի պաշտոնում։ Չորեքշաբթի Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր վարչապետի պաշտոնը լքելու մասին։ Վրաստանի սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականից հետո դադարեցվում են բոլոր նախարարների լիազորությունները, և նրանք դառնում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների նախարարի պաշտոնակատար։

«Հինգշաբթի խորհրդարանական մեծամասնությունը խորհրդատվություն է անցկացրել, և մենք համաձայնեցրել ենք Գեորգի Կվիրիկաշվիլու թեկնածությունը»,- հայտարարել է մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն։

Խորհրդարանական մեծամասնության կողմից նոր վարչապետի թեկնածությունը համաձայնեցնելուց հետո առաջարկը ներկայացվել է նախագահին, իսկ երկրի ղեկավարն իր հերթին պետք է հաստատի թեկնածությունը։

Դրանից հետո վարչապետի թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության նոր կազմը և իր ծրագիրը, և օրենսդրական մարմինը պետք է ձայների մեծամասնությամբ վստահության քվե տա նոր կառավարությանը` վարչապետի գլխավորությամբ։