Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ ցուցարարներին

Ստանալ կարճ հղումը

Հուլիսի 30-ին մեկնարկած երթի մասնակիցներին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբի պաշտպանությանն ուղղված բողոքի հերթական ցույցին միացել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արդեն 14 օր շարունակվող իրադարձությունների վերաբերյալ նա իր տեսակետը հայտնեց:

«Կարող եմ ասել, որ մի հանգուցալուծում կա՝ բանակցություններ, նոր ժամանակավոր կառավարության ստեղծում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ ցուցարարները Ազատության հրապարակից հասել են Բաղրամյան պողոտա, նստել ճանապարհին և փակել ավտոմեքենաների ճանապարհը: Ոստիկանները փշալարեր են անցկացրել, որպեսզի ցուցարարները չկարողանան շարունակել ճանապարհը: Երթի մասնակիցներից մեկը պառկել էր գետնին, որպեսզի խոչընդոտի ոստիկանական մեքենաների տեղաշարժը: