Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Պուտինը պարգևատրել է Նալբանդյանին

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտգործնախարարը պարգևատրվել է Ռուսաստանի «Բարեկամության» շքանշանով։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 26-ի հրամանագրով` Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով: Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։