Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants.

«Հայկական վերածնունդը» չի շտապում գնահատել վարչապետի փոփոխությունը

Ստանալ կարճ հղումը

«Հայկական վերածնունդ» խմբակցությունը չի շտապում գնահատել վարչապետի փոփոխությունը և սպասում է ծրագրի ներկայացմանը: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՎԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՓՄՁ-ների մասին արտոնյալ ու պաշտպանված միջավայր ստեղծելու վարչապետի հայտարարությունը «Հայկական վերածնունդ» խմբակցությունը դրական է գնահատում, եթե այն լինի երկարաժամկետ, իրական ծրագիր:

Այսօր ԱԺ-ում այդ մասին հայտնեց ԱԺ ՀՎԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

«Մենք նախագիծ էինք ներկայացրել սուպերմարկերտների մասին: Այս ծրագրի քննարկումը հետաձգվեց այնքան, մինչև բոլոր փոքր ու միջին խանութները փակվեցին»,- հիշեցրեց Շահգելդյանը՝ հավելելով, որ, այդուամենայնիվ, իր առաջարկի համար պայքարը կուսակցությունը շարունակելու է: