Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

ԲՀԿ. Կարեն Կարապետյանի կոշտ վերաբերմունքը բնական է

Ստանալ կարճ հղումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը բնական է համարում երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի կոշտ վերաբերմունքը գործադրի անդամների նկատմամբ: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ներկայացնելով նախորդ երկու վարչապետների խոսքի ու գործի տարբերությունները՝ Ազգային ժողովի ԲՀԿ («Բարգավաճ Հայաստան կուսակցություն) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ փոփոխությունները քաղաքական որոշումների արդյունք են:

«Եթե հայտարարվել է, ուրեմն քաղաքական որոշում կա: Իսկ թե ինչու հետո գործ չի արվում, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:

Որպես Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու հիմնական քայլեր Մելքումյանը նշեց մենաշնորհների և կոռուպցիայի դեմ իրական պայքարը:

Ինչ վերաբերում է Հայաստանում բիզնեսի վիճակին, Միքայել Մելքումյանն ասաց.

«ՀՀ լրջագույն պրոբլեմներից մեկն այն է, որ պայմաններն այնքան են վատացել, որ որևէ մեկը չի ուզում ներդրումներ անել»:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը՝ ԲՀԿ պատգամավորը հայտարարեց.

«Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է ժամանակավորապես, այդ մասին որոշումն ինքն է կայացրել, ինքն էլ կորոշի, թե ինքը երբ կվերադառնա: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»,- ասաց Մելքումյանը: