Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ստանալ կարճ հղումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ: