Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

ՀՀ վարչապետ. «Նախարարները համեստ և պարկեշտ մարդիկ են»

Ստանալ կարճ հղումը

Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը, վարչապետի կարծիքով, լավ է տիրապետում իր գործին։ Նույնն ասաց նաև մյուս երեք նախարարների մասին

«Նախարարները համեստ և պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ։ Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը։ Դուք ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիրը փոխելու հնարավորություն»,- ասաց վարչապետ Կարապետյանը։

Վերջում վարչապետը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին տեղեկացրեց, որ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում։ Վարչապետին թվում է, որ ունենք ժանգոտած կառավարման համակարգ, ինչի մասին խոստացավ դեռ խոսել։

© Sputnik / Արաքս Սարգսյան

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրերով մի քանի նախարարներ ազատվել են պաշտոնից և նրանց փոխարինելու են եկել նորերը։ Մասնավորապես Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, Իգնատի Առաքելյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Վարդան Արամյանը` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:

Աշոտ Մանուկյանը կփոխարինի Լևոն Յոլյանին, Իգնատի Առաքելյանը` Սերգո Կարապետյանին, Վահան Մարտիրոսյանը` Գագիկ Բեգլարյանին, իսկ Վարդան Արամյանը` Գագիկ Խաչատրյանին։