Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Բունդեսթագի պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ստանալ կարճ հղումը

Գերմանական Բունդեսթագի փոխխոսնակ Յոհանես Զինգհամերը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Գերմանական Բունդեսթագի փոխխոսնակ Յոհանես Զինգհամերի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Արարողությանը ներկա է գտնվել գերմանացի հոգևորական, որն Անմար կրակի մոտ աղոթել է անմեղ զոհերի հոգիների համար։

Գերմանական Բունդեսթագը հունիսի 2-ին օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։

© Sputnik / Asatur Yesayants
Գերմանական Բունդեսթագի փոխխոսնակ Յոհանես Զինգհամերի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

Այնուհետև տեղի է ունեցել Զինգհամերի հանդիպումը Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որի ընթացքում նա ընդգծել է անցյալի պատմական իրողությունները պատշաճ կերպով կոչելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունը։