Քաղաքականություն
© Sputnik / Алексей Дружинин

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Ստանալ կարճ հղումը

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ համաժողովին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ:

Այցի շրջանակում նախատեսված են նաև հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ: