Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ

Ստանալ կարճ հղումը

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 90 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

Իրադրությունը սահմանագծում` 29.01.17 լույս 30.01.17 գիշեր

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: