Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Ադրբեջանական զինուժն այս գիշեր կիրառել է նաև նռնականետ

Ստանալ կարճ հղումը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն, այս գիշեր արձակել է ավելի քան 180 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման ուղղությունները

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: