Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Վարդան Ղուկասյանը կառաջադրվի Գյումրիում

Ստանալ կարճ հղումը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցի Գյումրիում, ռեյտինգային կարգով: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողներին` Երևանում կայացած ԲՀԿ համագումարի ավարտին:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն, բայց ոչ որպես կուսակցական: Այսօր նա այդ մասին հայտնեց լրագրողներին ԲՀԿ համագումարի ավարտին՝ հայտարարելով, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցի Գյումրիում, ռեյտինգային կարգով՝ Ծառուկյան դաշինքի քվոտայով:

Sputnik Արմենիայի հարցին, թե այդ կուսակցության նախընտրական ծրագրում ինչն է գրավել իրեն, նախկին հանրապետական քաղաքապետը պատասխանեց. «Ծրագրերի վերաբերյալ կուսակցության նախագահը շատ գեղեցիկ ներկայացրեց: Մոտ օրերս Ծառուկյան դաշինքի ծրագիրը կներկայացվի, և մենք բոլոր հստակ պատասխանները ձեզ կտանք»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից ԲՀԿ ճամբար տեղափոխվելուն`Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ճամբարներ չի փոխում, իսկ 5 տարի առաջ ՀՀԿ-ից ինքը չի հեռացել, իրեն հեռացրել են: