Քաղաքականություն
© Sputnik / Karen Yepremyan

Շարմազանով. «Հարսանիքը դեռ չեղած` նշանը հետ տվեցին»

Ստանալ կարճ հղումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի համար մեկնաբանել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի դուրս գալը Վարդան Օսկանյան- Սեյրան Օհանյան դաշինքից։

«Այս ամենը ևս մեկ վկայություն է, որ այն ձոները, որ ձոնում էին դաշինքից արդեն հեռացած անդամները` դաշինքի ապագայի և ծրագրերի վերաբերյալ, հիմնազուրկ էին: Կարճ ասած, հարսանիքը դեռ չեղած` նշանդրեքը հետ տվեցին»,- նշեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարել էր, որ մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին։ Սեյրան Օհանյանի շուրջ ավելի վաղ դաշինք էին ձևավորել Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Վիկտոր Դալլաքյանի «3-րդ Հանրապետւթյուն» կուսակցությունները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունը։ Օրեր առաջ դաշինքից հեռացել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` հայտարարելով, որ սկզբունքային տարաձայնություններ են առաջացել։ Նախօրեին դաշինքից հեռանալու հայտարարություն է արել նաև Վիկտոր Դալլաքյանը։

Փոխարենը դաշինքին միացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, և ըստ լուրերի` դաշինքի պաշտոնական անվանումն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»։

Русская версия