Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Իրադրությունը սահմանագծում համեմատաբար հանգիստ է եղել

Ստանալ կարճ հղումը

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՄ մամուլի ծառայությունը։

Հրադադարի խախտման ուղղությունները

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: