Քաղաքականություն
© Sputnik / Aram Nersesyan

ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարներն անցկացրել են խորհրդակցություն

Ստանալ կարճ հղումը

Յուրի Խաչատուրովը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Կողմերը քննարկել են ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների գործունեության հետագա հայեցակարգ։

Նրանք քննարկել են երկու պետությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դիրքորոշումները։ Անվտանգության հարցերի շուրջ հայ-ռուսական խորհրդակցությունները կանոնավոր կերպով անցկացվում են երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի փոխգործակցության մասին գործող համաձայնագրի շրջանակում։

© Sputnik / Арам Нерсесян
ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարներն անցկացրել են խորհրդակցություն
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարներն անցկացրել են խորհրդակցություն
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարներն անցկացրել են խորհրդակցություն

Ավելի վաղ, Պատրուշևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել էր տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։

Русская версия