Քաղաքականություն
Photolure

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել

Ստանալ կարճ հղումը

Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը` կատարյալ սուտ է, անհեթեթություն և իրականության հետ ոչ մի կապ չունի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտի լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել: Այսօր, ՀՀԿ Գմ նիստի ավարտի լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն և իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասել է նա:

Անդրադառնալով նոր կառավարության կազմին`Շարմազանովն ասել է, որ առաջիկայում ՀՅԴ-ի հետ նախատեսվում է կնքել կոալիցիան համաձայնագիր, որի շուրջ բանակցություններն ավարտված են: Իսկ թե ով ինչ պաշտոն կստանա, Շարմազանովը չի բացահայտել:

ԱԺ հանձնաժողովների թիվը կնվազի, հայտնել է Շարմազանովը, քանի որ Աժ պատգամավորների թիվը նախկին 131-ի փոխարեն այսուհետ լինելու է 105-ը:

Ճեպազրույցի ավարտին ՀՀԿ խոսնակն այսօրվա ֆուտբոլային հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանին մաղթել է «գոլ և հաղթանակ»: