Քաղաքականություն
© Sputnik / Laura Sarkisyan

Ինչու են եվրոպացիները Հայաստանի քաղաքականությունը ճիշտ համարում. պատմում է Բունդեսթագի պատգամավորը

Ստանալ կարճ հղումը

Եվրոպացիները դեմ չեն, որ հայերը Բրյուսելի ու Մոսկվայի միջև կամրջի դեր ստանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական ու Եվրոպական միությունում երկխոսության հարցում Հայաստանի քաղաքականությունը շատ խելամիտ է, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։

Հաջողված երկխոսությունը միայն ողջունելի է, ավելացրեց ԳԴՀ Բունդեսթագին կից «Գերմանա-հայկական ֆորում» ՊՈԱԿ-ի հիմնադիր Վայլերը։

«Եվրոպացիները շատ խելամիտ են համարում Հայաստանի այդ քաղաքականությունը։ Հուսով եմ` այդպիսի երկխոսությունն իր նպատակին կհասնի ու Հայաստանը երկու միությունների միջև կամուրջ կդառնա», — հայտնեց Վայլերը «Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև» քննարկման ընթացքում, որը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ ԵՄ համաձայնագրի վավերացումից մինչև դրա իրականացում պետք է երկար ճանապարհ անցնել։

Քաղաքական փաստաթուղթը պետք է իրավական դառնա ու արտացոլվի Հայաստանի ու ԵՄ բոլոր երկրների օրենսդրություններում և գործնականում։ «Դրա համար քաղաքական կամք է հարկավոր։ Կարծում եմ` դրանում հետաքրքրված ենք և՛ մենք, և՛ մեր եվրոպական գործընկերները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում։