Քաղաքականություն
© Sputnik / Алексей Дружинин

Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Սարգսյանին

Ստանալ կարճ հղումը

Ռուս նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը կաշխատեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուս առաջնորդը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների Սուրբ ծնունդն ու գալիք 2018 թվականը:

Սարգսյանին ուղղված ուղերձում Պուտինն ընդգծել է, որ վերջերս պետությունները տոնեցին երկու նշանավոր ամսաթիվ` դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը:

Ռուսաստանի պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում ապահովել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակից կապերի, գործընկերության փոխգործակցության հետագա զարգացումը` ի նպաստ երկու երկրի քաղաքացիների, ելնելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահերից: