Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Այս գործընթացները Հայաստանը տանում են դեպի քաոս. քաղաքագետ

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Վարչապետ Սերժ Սարգսյանը սխալ է վարվել, երբ համաձայնվել է ընդդիմության առաջնորդի հետ բանակցություններ վարել ուղիղ եթերում։ Պետք էր պնդել երկխոսությունը չհրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանում ներքաղաքական գործընթացները դանդաղ, բայց հետևողականորեն գնում են դեպի քաոս, և շատ դժվար է կանխատեսել իշխանությունների հետագա գործողությունները։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Մի կողմից իշխանություններն ինչ-որ ուժային գործողություններ են ձեռնարկում, բայց մասշտաբային ուժային ակցիաներ չկան։ Ինձ թվում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը սխալ է վարվել, երբ համաձայնվել է բանակցություններ վարել ուղիղ եթերում», – կարծում է Բոզոյանը։

Նրա խոսքով` պետք էր բանակցություններ վարել կուլիսներում, և եթե Սարգսյանը պնդեր, որ այն ուղիղ եթերում չի լինելու, ապա ընդդիմության առաջնորդը Նիկոլ Փաշինյանը ի վերջո կհամաձայնվեր։

«Հանրային բանակցություններ չեն լինում, հանրային լինում են միայն PR–ակցիաները։ Ես կարծում եմ, որ բանակցությունները պետք է վերսկսել, այլապես իրավիճակը կպայթի», – հավելեց փորձագետը։

Զանգվածային բախումները կհանգեցնեն ծայրահեղ բացասական հետևանքների Հայաստանի ներքին կյանքի և նրա միջազգային հեղինակության համար, պնդում է նա։

Փորձագետը նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհ պատգամավորների ձերբակալությամբ չի հաջողվի գլխատել շարժումը, քանի որ այն կրում է տարերային բնույթ, և անպայման կհայտնվեն նոր առաջնորդներ և համակարգողներ։ Իշխանություններն իրենց հերթին պետք է սթափ գնահատեն ստեղծված իրավիճակը։

Բոզոյանի կարծիքով` չնայած ընդդիմության արմատական պահանջներին և դրանք անտեսելու իշխանությունների փորձերին` կուլիսներում կարելի էր հանգել ինչ-որ փոխզիջումային տարբերակների։

Ըստ թեմայի

Գյումրիում մեկնարկած երթն առաջնորդում են հոգևորականները
Ձերբակալվել է 24 քաղաքացի, որոնցից մեկը՝ անչափահաս
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին