Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Որ չփոշմանեն. «Ելքը» ստորագրահավաք է անում Փաշինյանին առաջադրելու համար

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետի ընտրություն

«Ելքը» հավաքում է ԱԺ 1/3–ի ստորագրությունները։ Առաջադրվելու համար Փաշինյանին 35 ստորագրություն է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը ՀՀ վարչապետ ընտրելու երկրորդ փորձը կանի մայիսի 8-ին։ «Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար արագացված կարգով ստորագրահավաք է իրականացնում։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Նա դժվարացավ ասել, թե քանի ստորագրություն է հավաքվել այս պահի դրությամբ` հավելելով, որ «Ելքը», «Ծառուկյանն» ու ՀՅԴ–ն ստորագրությունները հավաքում են առանձին–առանձին։

Լրագրողների մտավախությունը, թե չի՞ փոշմանի արդյոք «Ծառուկյան» խմբակցությունն ու սեփական թեկնածու չի՞ առաջադրի, Միրզոյանն անհիմն որակեց։

««Ծառուկյան» խմբակցությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է առաջին քվեարկության ժամանակ` մայիսի 1-ին, և պարոն Ծառուկյանը նույնպես կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը»,– ասաց Միրզոյանը։

Նա հույս հայտնեց, որ ՀՀԿ–ն նույնպես կսատարի ընդդիմության թեկնածուին, ինչպես որ խոստացել է։

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ–ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, թեև նախապես հայտարարել էր, թե չի խոչընդոտելու ժողովրդի թեկնածուի ընտրությանը։

Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3–ի` 35 պատգամավորի աջակցությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 ձայն։

Ըստ թեմայի

Ինչպես մարդիկ արձագանքեցին լուրին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն անպայման կընտրվի. Ծառուկյան
Կիլիկիո կաթողիկոսը զանգել է Նիկոլ Փաշինյանին