Քաղաքականություն
© Photo : press office of the Prime minister of Georgia

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին. մանրամասներ է հայտնում Վրաստանի վարչապետը

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները մտադիր են խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվել են վերսկսել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը։ Այդ մասին վրացական պետության ղեկավարը հաղորդել է Թբիլիսիում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։

«Առաջիկայում տեղի կունենան աշխատանքային խմբերի բանակցությունները, որոնք կնախապատրաստեն երկկողմ տնտեսական հանձնաժողովի հանդիպումը», — ասաց Կվիրիկաշվիլին։

Կողմերը նշել են հանձնաժողովի աշխատանքի ծրագիրը և պայմանավորվել դրա գործունեության սկզբունքների մասին։

Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում գործակցելու հարցերը, ինչպես նաև ընդգծել ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարելու պատրաստակամությունը։

«Մենք քննարկել ենք զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության, նորարարության, տրասնպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցելու հարցերը։ Ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանային և միջազգային կառույցներում գործակցելու հարցերին», — ասաց Կվիրիկաշվիլին։

Բացի այդ, կողմերը դիտարկել են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև նշել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորությունը։

«Մենք պատրաստ ենք կանոնավոր հանդիպումներ անցկացնել, պահպանել բարձր մակարդակով իրականացվող այցերի դինամիկան, գերատեսչությունների համագործակցությունը», — ավելացրեց Վրաստանի վարչապետը։

Կվիրիկաշվիլին խորհրդանշական է համարում, որ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացել է Առաջին Հանրապետությունների 100-ամյակի տոնակատարությունների ֆոնին։

Նա նաև հավելել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

«Հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց ժողովրդավարության և միասնականության օրինակ», — ասաց Վրաստանի վարչապետը։

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյանի և Ջանելիձեի հանդիպումը։

Ըստ թեմայի

«Փաշինյանի այցը նոր արդյունքներ կտա Երևանին և Թբիլիսիին». Վրաստանի փոխվարչապետ
Աշոտյանն ընդգրկվել է Փաշինյանի պատվիրակության կազմում
Փաշինյանի այցը Վրաստան. ինչպես կարձագանքի Ադրբեջանը