Քաղաքականություն
© Photo : press office of the Parliament of Georgia

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Կոբախիձեն

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայ–վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն պայմանավորվել են «սերտ բարեկամություն» անել և ընդգծել են պարբերաբար բարձր մակարդակով փոխայցերի անցկացման անհրաժեշտությունը։ Այս մասին Facebook սոցցանցի պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի խոսնակի մամուլի ծառայությունը։

Այսօր Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան է մեկնել։ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի մի շարք պաշտոնյաների հետ։

«Կոբախիձեն հույս է հայտնել, որ նոր իշխանությունը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացմանը», — գրված է հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են զբոսաշրջության, տնտեսության և քաղաքականության ոլորտում հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Փաշինյանը նշել է, որ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելը թույլ է տալիս էլ ավելի խորացնել հարաբերությունները։

«Փաշինյանն ասել է, որ եղել է Հայաստանի և Վրաստանի բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամ և հետևաբար հատուկ ուշադրություն է դարձնում մեր երկրների հարաբերություններին», — գրված է հաղորդագրության մեջ։

Կոբախիձեն և Փաշինյանը նաև քննարկել են հայ-վրացական բիզնեսին առնչվող հարցեր։ Հայկական կողմն ընդգծել է, որ իր համար կարևոր կլինի արևելյան կառույցներին ինտեգրվելու վրացական փորձը։

Կողմերը շնորհակալություն են հայտնել Վրաստանի և Հայաստանի դեսպաններին երկրների հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

ՀՀ վարչապետի այցը մեկնարկել է մայիսի 30-ին։ Նա արդեն հասցրել է հանդիպել Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ինչպես նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ջանելիձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։

Ըստ թեմայի

Հայերին և վրացիներին մեծ սերն է կապում. Վրաստանի նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ
Փաշինյանը վրացի գործընկեր Կվիրիկաշվիլուն հրավիրեց Երևան
«Փաշինյանի այցը նոր արդյունքներ կտա Երևանին և Թբիլիսիին». Վրաստանի փոխվարչապետ
Աշոտյանն ընդգրկվել է Փաշինյանի պատվիրակության կազմում