Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Ինչպես կառավարության ծրագրին կքվեարկի ՀՀԿ–ն. պարզաբանում է Վահրամ Բաղդասարյանը

Ստանալ կարճ հղումը

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով կառավարության ծրագիրն ամբողջությամբ բաղկացած է անորոշ և պոպուլիստական ձևակերպումներից:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀԿ-ն կողմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Կառավարության գործունեության ծրագիրը պայմանագիր է կառավարության,  Աժ-ի և  ժողովրդի միջև: Այդ իսկ պատճառով այն պիտի պարունակի ոչ միայն գաղափարներ, այլև դրանք իրականացնելու քայլեր»,-ասաց Բաղդասարյանը՝ գործող կառավարությանը մեղադրելով իրավիճակին չտիրապետելու և, այդ իսկ պատճառով, հստակ ցուցանիշներ չներառելու մեջ:

«Կառավարություն, չսահմանելով կոնկրետ արդյունքներ, հրաժարվում է ստանձնել քաղաքական պատասխանատվությունը»- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ ծրագիրն ամբողջությամբ բաղկացած է անորոշ և պոպուլիստական ձևակերպումներից:

Այդուհանդերձ, արտաքին քաղաքականության ոլորտում, նոր կառավարության ծրագիրը, Վահրամ Բաղդասարյանի խոսքով, ամբողջությամբ կրկնում է նախորդի ծրագիրը, բայց դրանում չեն հիշատակվում, Ավստրալիան, Վատիկանը, Ճապոնիան, ինչի շուրջ ՀՀԿ-ն իր տարակուսանքն է հայտնում:

«Մենք դեմ ենք կառավարության ծրագրին, բայց քաղաքական փոփոխությունը չխոչընդոտելու համար կողմ ենք քվեարկելու»,- ասաց Բաղդասարյանը՝ հաջողություն մաղթելով նոր կառավարությանը:

Ըստ թեմայի

ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը
Կարևորը կարմիր գիծը չանցնելն է. քաղաքագետը` ՀՀԿ–ականների նկատմամբ գործողությունների մասին
«Թավշյա հեղափոխության» չլուծված խնդիրները, կամ կվերադառնա՞ ՀՀԿ–ն իր նախկին նիրվանային