Քաղաքականություն
© Photo : official site of the President of RA

ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Գործիչները հանդիպել են, ողջունել միմյանց, ապա նաև լրագրողներին և գնացել բանակցություններ վարելու:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Հանդիպման ու ձեռքսեղմման տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի յութուբյան ալիքում:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Ըստ թեմայի

Սարգսյանը սեղմել է Իսպանիայի դեսպանի ձեռքը. ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է լուրը
«Ուրախ, բաց մարդ է». Լապշինը ծանոթացել է ՀՀ նախագահի հետ. լուսանկար