Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Հրապարակվել են փոխվարչապետի վերջին արևմտյան գործուղման ծախսերի մանրամասները

Ստանալ կարճ հղումը

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Կանադա և ԱՄՆ կատարած այցի ծախսերը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էին դարձել. փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը մանրամասն հաշվետվություն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հունիսի 26-ին մեկնարկած Կանադա և ԱՄՆ այցերի ընթացքում ծախսվել է ընդհանուր առմամբ 4.857.000 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակի ղեկավարը` իր ֆեյսբուքյան էջի միջոցով։

Ըստ նրա, գործուղվող յուրաքանչյուր պաշտոնյայի համար ծախսվել է 1619000 դրամ կամ մոտավոր 3350 ԱՄՆ դոլար։«Հավատարիմ մնալով թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներին ու պարզաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները ու քննարկվող ոչ ճշգրիտ թվերը՝ ձեզ եմ ներկայացնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի (Տիգրան Ավինյան, Վարագ Սիսեռյան, Վիկտորյա Այդինյան)՝ Կանադա և ԱՄՆ գործուղման ծախսերի հաշվետվությունը»,–Սերժ Վարագ Սիսեռյանը:

Հունիսի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Կանադա, այնուհետև այցը շարունակել Միացյալ նահանգներում:

Ըստ թեմայի

Խաբել է Ավինյանին. ինչպես է վրացի լրագրողն առաջինը հարցազրույց արել Փաշինյանի հետ
Ավինյանը կոչ է անում պաշտոնյաներին պատմել իրենց մերձավորների հանցագործությունների մասին
Տիգրան Ավինյանը գրասենյակի ղեկավար ունի
Տիգրան Ավինյանը դրական տեղաշարժ է արձանագրում Վերին Լարսի խնդրում
2 հարցում եկել ենք փոխըմբռնման. Ավինյանը հանդիպել է բողոքող քաղաքացիների հետ
Սա նոր հնարավորություն է արտադրողների համար. Ավինյանը` ԵԱՏՄ - Իրան համաձայնագրի մասին
Տիգրան Ավինյանը գործուղվեց Աստանա. ի՞նչ միջոցներով է նա մեկնում
Ավինյան. «ՀՀԿ–ն չի խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը»