Քաղաքականություն
© Photo : Aravot

Արմեն Գևորգյանի գործը միացվել է Մարտի 1-ի քրեական գործին

Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը

Արմեն Գևորգյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. ՀՔԾ-ն ներկայացրել է նախկին փոխվարչապետի մեղադրանքի հիմքերը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Արմեն Գևորգյանը, որն 2008 թ.ին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, խոչընդոտել է արդարադատության իրականացմանը. սա է պնդում նրան օգոստոսի 3-ին առաջադրված մեղադրանքը:

Հատուկ քննչական ծառայությունից  տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով երեկ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում  քննվող քրեական գործին:

Նույն օրը հիշյալ գործի շրջանակներում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից  մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, դատարանի դատավորի մոտ է ուղարկել նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է  կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
«Մարտի 1–ի գործը» կարող է դուրս բերել «հոկտեմբերի 27–ի» վրա. Քոչարյանը կխոսի՞
Ռոբերտ Քոչարյանը կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից». «Հրապարակ»
Մարտի 1-ի գործով գլխավոր քննիչը լքեց պաշտոնը
Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննվել Մարտի 1-ի գործով. Սողոմոնյան
Դավիթ Հարությունյանը մարտի 1-ի գործով ՀՔԾ–ին «երկու» դրեց
Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է