Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

«Եթե կապ ունեմ Մարտի 1-ի հետ, թող ինձ հրապարակում մասսայաբար գնդակահարեն». Ծառուկյան

Ստանալ կարճ հղումը

Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է մարտի 1-ին իր անվտանգության աշխատակիցների մասնակցության մասին լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Լուրերն այն մասին, որ իր անվտանգության աշխատակիցները մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր նկատմամբ շանտաժ է համարում։

Այս մասին նա հայտարարել է այսօր, լրագրողների հետ զրույցում։

«Եթե Ծառուկյանը կապ ունի Մարտի 1-ի հետ, ուրեմն Ծառուկյանին թող մասսայաբար հրապարակում գնդակահարեն»,- ասել է նա։

ԲՀԿ առաջնորդը հերքել է լուրերն այն մասին, որ իր անվտանգության աշխատակիցները 2008թ.–ի մարտի 1-ին բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։

«Ով որ այդպիսի բան է տարածել, նա անբարոյական ընտանիքի մարդ է, որովհետև Ծառուկյանը թույլ չէր տա, որ ժողովրդի մատը փուշ մտներ»,– ասել է նա։

Հիշեցնենք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Նույն թեմայի շուրջ այսօր հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ թեմայի

Ցնցող մանրամասներ. դատավորի վրա հարձակվածներից մեկը Ծառուկյանի նախկին թիկնապահներից է եղել