Քաղաքականություն
© Sputnik / Aram Nersesyan

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

Ստանալ կարճ հղումը

Տաջիկստանում այսօր տոնում են անկախության 27 ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik.  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երեւանի եւ Դուշանբեի համատեղ ջանքերը, առեւտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը, կնպաստի հայ-տաջիկական համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Ըստ թեմայի

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներին
«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը». Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանն արձագանքել է ԱԺ նախագահի կոչին. ինչի՞ մասին են խոսել նրանք