Քաղաքականություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Պուտինի հետ քննարկվե՞լ է Ալիևի հետ հանդիպում կազմակերպելու հարցը․ Փաշինյանի պատասխանը

Ստանալ կարճ հղումը

Երկու երկրների առաջնորդները նշել են, որ արցախյան խաղաղ կարգավորումը սկզբունքային նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել  Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը։ Այս մասին Տավուշում լրագրողներին հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինայնն ու Պուտինը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակն ու կարևորել են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը։

«Ես իմ հերթին ասացի, որ հակամարտության գոտում ցանկացած սադրանք կտրուկ պատասխանի կարժանանա», — նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Անդրադառնալով միջազգային օրակարգի այլ հարցերին Փաշինյանը ևս մեկ անգամ հայտնել է, որ Սիրիայում Հայաստանի կոնտինգենտը բացառապես հումանիտար է լինելու։ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի առաքելությունն  ուղղված է Սիրիայի հայ համայնքին օգնելուն։

Նա ընդգծել է, որ կոնտինգենտը հայկական դրոշով է տեղակայվելու։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանը պատրաստվում է  Սիրիա ուղարկել սակրավորների, կապի մասնագետների ու բժիշկների։

Ըստ թեմայի

Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան
«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին
Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը