Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Երևանում տոն է, մարզերում` ընտրություններ

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի մի շարք համայնքներում այսօր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբեր — Sputnik. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում այսօր` հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ընդ որում, 25 համայնքներում ընտրություններն արտահերթ են, քանի որ հեղափոխութույնից հետո նախկին այդ համայնքների նախկին ղեկավարները հրաժարական էին ներկայացրել:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Համայնքի ղեկավարի ընտրություններին 15 համայնքներում պայքարում են 2-ական, 9 համայնքում՝ 4-ական, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու,4 համայնքում՝ 5-ական թեկնածու:  1 համայնքում՝ Վաղարշապատում, պայքարում են 12 թեկնածու: Իսկ 6 համայնքում գրանցվել են միայն 1 թեկնածու:

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9- իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ըստ թեմայի

Փաշինյանը սեր է խոստովանել Երևանին
«Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է». Մարգարյան