Քաղաքականություն
© Photo : official site of Gagik Tsarukyan

ԲՀԿ-ն առողջացման ծրագիր է ներկայացնում. «Չենք թողնի, որ մարդիկ խորտակվեն». Ծառուկյան

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

ԲՀԿ առաջնորդը մասնակցել է կուսակցության Արմավիրի նախընտրական հանրահավաքին:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երիտասարդների համար հնարավորություններ է պետք ստեղծել:

Այս մասին Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը նշեց, որ ուսանողը գիշեր-ցերեկ պարապում է, ընդունվում է համալսարան, բայց դուրս է մնում վճարել չկարողանալու պատճառով: «Առաջարկում եմ, որ ուսանողների համար ով կարողանում է վճարի, թող վճարի, չեն կարողանում վճարեն, պայմանագիր կապենք, սովորեն, հետո 15 տարում աշխատավարձից գումարները պահեն: Համ իրենք երջանիկ կլինեն, համ ծնողները»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երիտասարդների համար պետք է հնարավորություն ստեղծել ամուսնանալու, լուծելու բնակարանների հարցը, «ամսական 65,000 դրամ վճարեն բնակարանի համար և հետո դառնան սեփականատեր»:

«Մենք բոլորս ճարտար խոսում ենք, բայց պետք է քայլեր կատարել, գործ անել, որ մարդիկ չգնան, մնան»,- շեշտեց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ հիվանդանոցներում անգամ բանկեր են բացել, որ գրավ դնեն, վիրահատություն անցկացնեն. «Հիվանդանոցը կա՛մ պետք է անվճար դարձնել, կա՛մ էլ «վաուչերի» կերպով դարձնել, որ մարդիկ խնդրողի դերում չլինեն: Չլուծվող խնդիր չկա»:

Ըստ նրա՝ հարկերից պետք է ազատվի ՓՄՁ-ն, որպեսզի բնակչության 450,000 ընտանիքի համար հնարավորություններ բացվեն: «Մենք պետք է լիարժեք ժողովրդի կյանքով ապրենք, մարդկանց դեմքին ժպիտ պետք  է լինի, մարդու վիճակը հասկացող պետք է լինի: Գազը չեն միացնում, չի բավարարում, երեխաները մրսում են, բայց չեն միացնում, վարկի տակ են, հազիվ պարտքերն են փակում»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք առողջացման ծրագիր են ներկայացնում, չեն թողնի, որ մարդիկ «խորտակվեն»:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայության թեման շարունակվում է. կրտսեր Քոչարյանի պատասխանը
ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի կմնա մինչև 2019 թվականը. Փաշինյանի գլխավոր խորհրդական
Զվարճալի դեպք Քաջարանում. Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց». տեսանյութ
Աշոտյան. «Ատելություն սփռողն անձամբ Նիկոլ Փաշինյանն է»