Քաղաքականություն
© Sputnik / Алексей Дружинин

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ իշխանությունները քաջություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին

Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն

Կարասինի խոսքով`եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ճնշումներ են տեղի ունենում կուլիսների հետևում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն արիություն կունենա հակազդելու ԱՄՆ–ի շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշում կկայացնի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է պետական-քարտուղար, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը։

Հոկտեմբերին Երևան էր այցելել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԼՂՀ հակամարտությունը, նա նշել էր, որ ամերիկյան «զենքն ամեն դեպքում ռուսականից լավն է»։ Բոլթոնը նաև Երևանին խորհուրդ էր տվել միջազգային հարաբերություններում «ձերբազատվել պատմական կլիշեից»։

«Երկրում տեղի ունեցող ռադիկալ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերին գնալով ավելի աննրբանկատ է դառնում», – ասել է Կարասինը։

Դիվանագետի խոսքով` Բոլթոնը Հայաստանին հրամայել է ամերիկյան զենք գնել և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին։ «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ճնշումներ են տեղի ունենում կուլիսների հետևում», – նշել է Կարասինը։

«Հույս ունենք, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, քաջություն կգտնի հակազդելու ակնհայտ արտաքին շանտաժին և ճնշմանը, պաշտպանելու ինքնուրույն ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Հիշեցնենք` Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների 70,45%–ը, իսկ նախկին իշխող կուսակցությունը` ՀՀԿ–ն, չհաղթահարեց անցումային շեմը։

Ըստ թեմայի

Արտգործնախարար. Հայաստանը հստակորեն ցույց տվեց ԱՄՆ–ին իր առաջնահերթությունները
Սուրեն Սարգսյան. «Հայկական կողմը պետք է փոփոխություններ մտցնի հայ-ամերիկյան օրակարգում»
«Ամերիկացիները Երևանում արժանի հակահարված չստացան». Սարգսյան