Քաղաքականություն
© Sputnik / Владимир Астапкович

ՌԴ նախագահը շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահին ու վարչապետի պաշտոնակատարին

Ստանալ կարճ հղումը

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ առկա դաշնակցային կապերը բխում են երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ են տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմի պաշտոնական կայքից:

Նամակում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության, մշակութային ու հոգևոր կապվածության հիմքերի վրա: Պուտինը վստահություն է հայտնել, որ առկա դաշնակցային կապերը, կառուցողական համագործակցությունն ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում գործընկերային փոխգործակցությունը բխում են երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ են տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը. նա համոզմունք է հայտնել, որ հետագայում դաշնակցային կապերն էլ ավելի կխորանան:

Նշենք, որ Պուտինը շնորհավորական նամակներ է հղել նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների առաջնորդներին ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին:

Ըստ թեմայի

Ի՞նչ է Պուտինը գրել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում. պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված գազի գնի հարցում
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում. տեսանյութ
Այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց լուրջ բան չկա. Էրդողանը` սիրիական զորքերի Մանբիջ մտնելու