Քաղաքականություն
© Photo : official site of the PM of RA

Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ

Ստանալ կարճ հղումը

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ինչպես նաև ՀՀ նախագահին, շնորհավորել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԵՐԵՎԱՆ, 30 Դեկտեմբեր — Sputnik. Գալիք Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը:

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ  եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Մենք ստեղծելու ենք նոր քաղաք, մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը. Մարության
«Թող լուսավորվի ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու ճանապարհը»
Մեր խնդիրը նույնն է. բարձր պատրաստականությամբ ապահովել ՀՀ ու Արցախի խաղաղությունը. Տոնոյան