Քաղաքականություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Վստահ եմ, որ Բելառուս-Հայաստան գործակցությունը կզարգանա. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Ստանալ կարճ հղումը

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նա սրտանց շնորհավորել է կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ 

«Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։

Նիկոլ Փաշինյանին Ալեքսանդր Լուկաշենկոն մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում։