Քաղաքականություն
© Photo / official site of the President of RA.

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին՝ օդանավի կործանման կապակցությամբ

Ստանալ կարճ հղումը

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտն էլ էր, որ Իրանում կործանվել է բեռնատար ինքնաթիռ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար:

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտն էլ էր, որ Իրանում կործանվել է բեռնատար ինքնաթիռ, որի հետևանքով, Fars գործակալության տվյալներով, ինքնաթիռում գտնվող 16 մարդուց միայն մեկն է ողջ մնացել։