Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants.

Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել

Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան

Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ հիմնախնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2–րդ նախագահի պաշտպանական խումբը։

«Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել»,–ասված է հայտարարության մեջ:

Ապա` մեկնաբանվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

«Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ հիմնախնդիրները»,–տեղեկացնում է պաշտպանական խումբը:

Գործի դատաքննությունը սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Ըստ թեմայի

Դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը
Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է. փաստաբանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը
Քոչարյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս կբողոքարկի