Քաղաքականություն
© Photo / official site of the Prime minister of RA.

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Ստանալ կարճ հղումը

Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Այս ամսին տեղեկանում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ թեմայի

«Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է». Պարգև Օհանյան
Փաշինյանն ասել է` ինչպես ծախսել բյուջետային հավելյալ միջոցները, որ ավելի արդյունավետ լինի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան