Քաղաքականություն
© Sputnik / Aram Nersesyan ,

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել. Մնացականյան

Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բանակցություններից երբևէ չի խուսափել և չի ձգձգել բանակցային գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առայժմ վաղ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք խոսել հնարավոր հանդիպումների մասին։ Բանակցային գործընթացը շարունակական է, մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը` ակտիվորեն ներգրավված ենք գործընթացում։ Որևէ պահ չի եղել, որ ձգձգենք այն»,– ընդգծեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացն արդեն 25 տարվա պատմություն ունի։

Մնացականյանը շարունակում է համարել, որ դրա ամենաարդյունավետ ու գործուն շրջանակը Մինսկի խմբի համանախագահությունն է։

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը

Անդրադառնալով 2019–ին կայացած բանակցություններին` Մնացականյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի եղել են հանդիպումներ ինչպես ՀՀ վարչապետի, այնպես էլ նախարարական մակարդակով։

2019–ի մարտի 29–ին Վիեննայում կայացել էր Փաշինյան–Ալիև հանդիպումը։ Իսկ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 5–ին։

Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին

Ըստ թեմայի

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր. Պեսկով
Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով