Քաղաքականություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Փաշինյանը դեմ չի լինի, եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոսեց միկրոհեղափոխությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ հիմնահարցի լուծման շրջանակում կատարած միկրոհեղափոխությունների մասին։

Փաշինյանը հայտնեց, որ միկրոհեղափոխություն է պետք, որ դրանք վերափոխվեն մինի հեղափոխությունների։

«2018–ի սեպտեմբերին ես հայտարարեցի, որ ԼՂ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂՀ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես միակ ղեկավարն էի թե՛ ՀՀ–ի համար, թե՛ Ադրբեջանի դեպքում, որ նման բան է ասել։ Բացի այդ, ես կոչ արեցի սոցմեդիաներն օգտագործել իրար լավ հասկանալու համար, այլ ոչ թե ատելության»,–ասաց վարչապետը։

Նա հայտնեց, որ դեմ չի լինի`եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ, սակայն տարօրինակ փաստ կա` Ալիևը խուսափում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանն իր զարմանքը հայտնեց` ասելով` ինչպես կարելի է լուծել ԼՂ հիմնահարցը, առանց նրա բնակիչների հետ խոսելու։

Փաշինյանը ևս մեկ անգամ հավելեց` Հայաստանը հավատարիմ է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, և այդ բանակցությունը պետք է կայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ երբ առաջին անգամ Դուշանբեում հանդիպեց Ալիևի հետ, միասին մինի հեղափոխություն արեցին` սահմանին լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացավ։ Բացի այդ, նա հիշեցրեց Ալիևի հետ ուղիղ կապ ստեղծելու մասին։

«Այդ պարագայում Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։

Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոլդովա

Ըստ թեմայի

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա». Փաշինյան
Իմ ընկեր Թրյուդոն. Փաշինյանը սելֆի է արել Կանադայի վարչապետի հետ
Ադրբեջան, «Թումո» և իրավական ոլորտ. ինչ է ասել Մերկելը Փաշինյանի հետ հանդիպումից առաջ