Քաղաքականություն
© Photo : official site of the MES of RA

ՀՀ ԱԻ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Ստանալ կարճ հղումը

Նախարար Փիլոյանը կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԻ լրատվական ծառայությունից։

«Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաև կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը և Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպան Կոպիրկինը ևս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երևանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության և ընթացիկ ծրագրերի առնչությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:

Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել

Ըստ թեմայի

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
ՌԴ դեսպանությունը խնդրում է, որ «Հրապարակ» օրաթերթը համոզիչ ապացույցներ տրամադրի
Մեծ ծավալի աշխատանք է սպասվում. Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներին