Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants.

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ստանալ կարճ հղումը

ԱԺ արտահերթ նիստին վերաբերող նախագիծը կառավարության նիստում ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի: Այս առաջարկով խորհրդարանին դիմելու որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում՝ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստում նախատեսվում է ներառել ՀՀ Դատական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը:

ԱԺ արտահերթ նիստին վերաբերող նախագիծը կառավարության նիստում ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման:

Նախաձեռնության հրատապության հարցը ևս նիստում չներկայացվեց:

Քաղաքական ինքնասպանությո՞ւն, թե՞ սահմանադրական հանցագործություն. ո՞րն է «Իմ քայլի» նպատակը

Ըստ թեմայի

«Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է». խորհրդարանը լսումներ է անցկացնում
Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել
Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան