Մամուլի կենտրոն
© Sputnik / Самвел Сепетчян

Մամուլի ասուլիս. «Հայաստանում դահուկային սպորտի զարգացման հեռանկարները»

Ստանալ կարճ հղումը

Հունվարի 17-ին Ծաղկաձորում կմեկնարկեն Ձյան համաշխարհային օրվա շրջանակում իրականացվող միջոցառումները: Իսկ երկու օր անց կմեկնարկեն Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթն ու ՀՀ դահուկավազքի 2016թ. –ի առաջնությունը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Շաբաթ օրը` հունվարի 16-ին, ժամը 13։00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայաստանում դահուկային մարզաձևերի զարգացման հեռանկարները» թեմայով։

Ասուլիսի ընթացքում կխոսվի նաև Նորվեգիայի դահուկորդների հետ համագործակցության շրջանակում նախատեսված նոր ծրագրերի մասին:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը,

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլը։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։

Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։