ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հինգշաբթի` փետրվարի 25-ին, ժամը 14։00-ին «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Պլաստիկ վիրաբուժության դրական և բացասական կողմերը» թեմայով:
Հրավիրված մասնագետները` պլաստիկ վիրաբույժն ու հոգեբանը, կխոսեն այն մասին, թե պլաստիկ վիրաբուժությունն այսօր ինչ հնարավորություններ ունի մարդկանց երիտասարդ և գեղեցիկ դարձնելու գործում, թե ովքեր են հիմնականում դիմում այս մեթոդին, ինչ բացասական կողմեր կան, նաև այն մասին, թե արդյոք մի՞շտ է այդ ցանկությունն արդարացված, թե՞ դա հաճախ պարզապես «կպչուն միտք» է մարդու համար։
Ասուլիսի բանախոսներն են`
ԵրՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, «Նաիրի» ԲԿ էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյանը,
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։