Մամուլի կենտրոն
© Sputnik / Asatur Yesayants

Ասուլիս. «Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը»

Ստանալ կարճ հղումը

Փետրվարի 13-ին, ժամը 13.00, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։

Ասուլիսի բանախոսներն են՝

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը,

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը,

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը։

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրման, տեսագրման, թվայնացման, պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներն ու խնդիրները։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 60-0130, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։