Մամուլի կենտրոն
© Sputnik / Asatur Yesayants

Տեսակամուրջ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին

Ստանալ կարճ հղումը

Մարտի 9-ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջը «Փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայով։

Բիշքեկում, մարտի 7-ին տեղի ունեցավ Եվրասիական միջակառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։ Տեսակամուրջի շրջանակներում կխոսվի հանդիպման արդյունքների և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հեռանկարների մասին։

Ասուլիսի մասնակիցներն են

Երևանից`

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան

Մոսկվայից`

Ռազմավարական պլանավորման և կանխատեսման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գուսևը,

Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան,

Աստանայից`

Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Միրաս Դաուլենովը,

Բիշքեկից`

ՂՀ առևտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության կոմիտեի նախագահ Կուբատբեկ Ռախիմովը,

Մինսկից`

Աշխատանքային և սոցիալական հարաբերությունների միջազգային ինստիտուտի միջազգային համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Վյաչեսլավ Յարոշևիչը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։