Մամուլի կենտրոն
© Sputnik / Самвел Сепетчян

«Փակ արհեստանոց» ցուցահանդեսի բացմանը նվիրված ասուլիս

Ստանալ կարճ հղումը

Հունիսի 22-ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «Փակ արհեստանոց» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը նվիրված ասուլիս։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է պետության ուշադրությունը սևեռել կանանց առողջության պահպանման խնդրին։

Հայաստանում տարեցտարի ավելանում է հատկապես քաղցկեղով հիվանդ կանանց թիվը, բժիշկ Արթուր Սալիբյանը Հայաստանում կատարում է անվճար վիրահատություններ` ամբողջության վերականգնելով հեռացված կրծքագեղձը։

Ասուլիսի բանախոսներն են.

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը,

ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանը,

Ցուցահանդեսի հեղինակ, ռեժիսոր, լուսանկարիչ Էրիկա Բադալյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիան մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։