Մամուլի կենտրոն
© Sputnik / Самвел Сепетчян

«TIME FOR KIDS» ամենամյա միջազգային փառատոնին նվիրված ասուլիս

Ստանալ կարճ հղումը

Հունիսի 22-ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «TIME FOR KIDS» ամենամյա Հիփ Հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի միջազգային փառատոնի բացմանը նվիրված ասուլիս։

«Time For Kids» փառատոնը յուրահատուկ է նրանով, որ միջոցառմանը ներգրավված են մեծ թվով մասնակիցներ արտերկրից` Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և այլ երկրներից։

Ասուլիսի բանախոսներն են.

Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիայի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Գարիկ Ալեքսանյանը,

Փառատոնի կազմակերպիչ Նարեկ Զոհրաբյանը,

ALL THE MOST և BRING IT BACK լեգենդար խմբերի ղեկավար Յան Դը Շրիմփը:

Ասուլիսին տեսակապի միջոցով Գերմանիայից կմիանա նաև աշխարհահռչակ Flying Steps խմբի ղեկավար, փառատոնի մրցավար Վարտան Բասսիլը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիան մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։