Մամուլի կենտրոն
© Sputnik / Asatur Yesayants

Ասուլիս. Երևանում աճուրդի կհանվեն հայտնի նկարիչների գլուխգործոցները

Ստանալ կարճ հղումը

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:30–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որը նվիրված կլինի Սարյանի, Արշիլ Գորկու, Բաշինջաղյանի, Այվազովսկու և այլ անվանի նկարիչների գլուխգործոցների` Հայաստանում առաջին անգամ անցկացվող աճուրդին։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին կներկայացվի աճուրդի երկու լոտի բնօրինակները։

Աճուրդի բացառիկությունը նաև այն է, որ բոլոր կտավները ներկայացված են մասնավոր կոլեկցիոներների ակումբի կողմից։

Ասուլիսի մասնակիցներն են

«ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը,

Փորձագետ–արվեստագետներ Վարդան Վարդանյանն ու Համլետ Մաթևոսյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։