Մամուլի հաղորդագրություններ
© Sputnik / Arpi Beglaryan

Տոլմայի փառատոնի բացմանը նվիրված ասուլիս

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 19–ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկազմակերպվի Տոլմայի 7–րդ համահայկական փառատոնի բացմանը նվիրված ասուլիս։

Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 20-ին, պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու, Հնաբերդ գյուղում։ Բանախոսները կներկայացնեն հագեցած օրվա ծրագրի մանրամասները։

Ասուլիսի բանախոսները.

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյան,

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։